Իտալիայում վերսկսել են M-346 ինքաթիռների թռիչքները

Իտալական Alenia Aermacchi ընկերությունը այս տարվա մայիսին տեղի ունեցած վթարից հետո վերսկսել է ուսումնական M-346 ինքնաթիռի թռիչքները։

Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, թռիչքները վերսկսվել են օգոստոսի 22-ից՝ վթարի պատճառները հայտնաբերելուց հետո։ Հաշվետվությունը ներկայացվել է Իտալիայի ռազմաօդային ուժերին, և բոլոր փոփոխությունները հաստատվել են իտալական ռազմական ավիացիայի տնօրինության կողմից։

Նշենք, որ 2013 թվականի մայիսի 11-ին օդ բարձրացած ինքնաթիռը օդում մնացել է թռիչքից հետո ընդամենը 20 րոպե։ Դա ինքնաթիի երկրորդ նախատիպն է, որ վթարի է ենթարկվում։ Առաջին ինքնաթիռները կործանվել է 2011 թվականի նոյեմբերին Դուբայում։

Ընկերության ներկայացուցիչները չեն մասնավորեցրել կործանման պատճառները, բայց նշել են, որ այսպիսի դեպքերը բացառություններ չեն փորձարկումների ժամանակ։

M-346 ոչ մեծ քանակություն գտնվում է Իտալիայի և Սինգապուրի ռազմաօդային ուժերի կազմում։ Նախատեսվում է, որ Իսրայելում նման ինքնաթիռ կարող է հայտնվել 2014 թվականի կեսերին։

M-346-ը իտալական արտադրության թեթև չափի ուսումնական գրոհիչ է։ Արտադրում է Alenia Aermacchi ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 2004 թվականին, իսկ արտադրության մտել 2011-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *