ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսում կնքվել է առաջին համաձայնագիրը

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ռուսաստանում մեկնարկեց ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսը։ Իսկ մինչև ցուցահանդեսի մեկնարկը երեկ՝ օգոստոսի 26-ին, Airbus եվրոպական կոնցեռն ու Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի տեխնիկական պետական համալսարանը մասնագետների պատրաստման համար համաձայնագիր են կնքել։

Համաձայնագիրը կնքել են Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի տեխնիկական պետական համալսարանի ռեկտոր Բորիս Ելիսեևը և Ռուսաստանում Airbus ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Նեդբայլոն։

Ելիսեևը նշել է, որ եվրոպացի մասնագետները աշխատելու են համալսարանի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողների հետ ինչպես ինչպես տեսության, այնպես էլ պրակտիկայի վրա։ Իսկ ահա Նեդբայլոն նշել է, որ սա հնարավորություն կտա ուսանողներին հետագայում ավելի հստակեցված աշխատել Airbus-ի ինքնաթիռների հետ։

Նշենք, որ այս համաձայնագիրը դեռևս առաջինն է ցուցահանդեսի ընթացքում։

ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսն կտևի մինչև սեպտեմբերի 1-ը։ Կազմակերպիչը ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությունն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *