ՄԻՊ-ն իրավասություն չունի միջամտելու ռազմագերու հարցին. ՄԻՊ մամուլի քարտուղար

Ադրբեջանական կողմում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը այդպես էլ հայտարարութուն չարեց։ Ռազմինֆոն զրուցեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիշալյանի հետ։

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ քանի որ Կարմիր խաչն է զբաղվում ռազմագերու հարցերով, իրենք փորձել են չմիջամտել։

«Մենք մտածում ենք, որ կարող է դա վատ անդադառնալ մեր ռազմագերու գործին, ամեն դեպքում խոսքը մարդկային կյանքի մասին է»,- նշեց Կարմիշալյանը։

«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հետ մենք երբևէ որևէ տեսակի հարաբերություն չենք հաստատել, դրա համար փորձեցինք չմիջամտել և թողնել, որ գործով զբաղվեն տարիների փորձ ունեցող կազմակերպությունները»,- բացատրեց մամուլի քարտուղարը։

Նաիրա Կարմիշալյանը նշեց, որ հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին, խոսել, բացատրել իրավիճակը։ «Նրանք էլ են լավ գիտակցում, որ մարդու իրավունքների պաշտպանը այս հարցում չի կարող օգնել»,-ասաց Կարմիշալյանը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք ՄԻՊ-ը կմիջամտի հիմա, քանի որ գործընթացը ձգձգվում է, մամուլի քարտուղարը նշեց. «Մենք իրավասություն չունենք միջամտելու, նույնիսկ ՊՆ-ն, որ տարիների փորձ ունի այսպիսի գործերում, ոչ մի ազդեցություն չի կարողանում ունենալ հարցի արագ լուծման վրա»,- մեկնաբանեց մամուլի քարտուղարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *