Ադրբեջանի ԶՈւ՝ շուրջ մեկ ամիս կոմայի մեջ գտնվող սպան մահացել է

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ադրբեջանը զինված ուժերում գրանցվել է ևս մեկ զոհ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ լեյտենանտ Մուսաև Իլհամ Ռամիզ օղլուն, որը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել ՃՏՊ-ի պատճառով, մահացել է։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ավտովթարը եղել է մոտ մեկ ամիս առաջ՝ Թովուզի շրջանում։ Փաստորեն, զինծառայողն ավելի քան 1 ամիս Կենտրոնական հոսպիտալում էր կոմայի մեջ։

Նա, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, վթարի ժամանակ արձակուրդում էր։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդպես էլ չի նշում, թե հստակ օր օրվա ՃՏՊ-ի մասին է խոսքը։ Նշված ժամանակահատվածում Թովուզի շրջանում 3 խոշոր ավտովթար է գրանցվել։ Երկուսը եղել են օգոստոսի 3-ին, 1-ը՝ օգոստոսի 2-ին։ Այս պատահարները լուսաբանելիս ադրբեջանական լրատվակայքերից և ոչ մեկը չի հիշատակում Մուսաևի անունը։

Ստացվում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել ոչ մարտական պայմաններում վնասվածք ստացած զինծառայողի մասին, և տեղեկություն է հաղորդում միայն վերջինիս մահանալուց հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *