Չեխերը Բրազիլիայում ատրճանակ կարտադրեն

Չեխական հրաձգային զենք արտադրող Česká zbrojovka («Չեսկա Զբրոյովկա») ընկերությունը մասնաճյուղ է բացել Բրազիլիայում։

Չեխական ընկերության գործարանը բացվել է բրազիլական Սանտա Կատարինա նահանգում տեղական RT Trading (Արթի թրեյդինգ) ընկերության հետ համատեղ։ Նոր համատեղ ձեռնարկությունը ստացել է CZ-Brasil (ՍիԷզ Բրազիլ) անվանումը։

CZ-P07

CZ-P07

Գործարանում առաջին փուլում նախատեսվում է հիմնականում զբաղվել CZ-P07 կիսաավտոմատ ատրճանակի արտադրությամբ։ Արտադրանքը նախատեսվում է վաճառել Բրազիլիայի զինված ուժերին և այլ ուժային կառույցներին։

Նոր գործարանում CZ-P07-ի արտադրությունը կփորձեն սկսել արդեն սեպտեմբեր ամսից և պատրաստել 1000 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը նոյեմբեր ամսին։

CZ-Brasil գործարանի ստեղծման համաձայնագիրը չեխական և բրազիլական կողմերը կնքել էին այս տարի Ռիո դե Ժանեյրոյում կայացած LAAD-2013 ցուցադրության ժամանակ։ Գործարանի տարածքը կազմում է 10 հազար քմ, իսկ աշխատակազմի թիվն անցնում է 150-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *