ՌԴ ՌՕՈւ-ի համար նախատեսված Ան-140-100-ն առաջին թռիչքն է կատարել

Օգոստոսի 19-ին Սամարայում իր առաջին թռիչքն է կատարել Ռուսաստանին ռազմաօդային ուժերի համար նախատեսված հերթական Ան-140-100 ուղևորատար ինքնաթիռը։

ՌԴ օդուժի համար նախատեսված ինքնաթիռը կրում է 13A004 գործարանային համարը։

ԱՆ-140-100. ՌԴ ՌՕՈւ

ԱՆ-140-100. ՌԴ ՌՕՈւ

Սա թվով 5-րդ ինքնաթիռն է, որը նախատեսվում է փոխանցել ՌԴ զինված ուժերին։ Իսկ մինչ այս գործարանը թողարկել է ևս 3 միավոր Ան-140-100 ինքնաթիռ՝ ընդհանուր թիվը հասցնելով 8-ի։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Սամարայում գործող «Ավիակոր» ավիացիոն գործարանի միջև 12 միավոր Ան-140-100 բեռնատար ձեռք բերելու պայմանագիր է կնքվել 2011 թվականի գարնանը։ Սպասվում է, որ մինչ 2014 թվականի ավարտը ՌԴ-ն կստանա մնացած 6 ինքնաթիռը։

Ռուսաստանում նախատեսում են ինքնաթիռներն օգտագործել զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարությանը տեղափոխելու համար։ Այն նախատեսված է նաև բեռների տեղափոխության համար, սակայն ինքնաթիռների հիմնական խնդիրն ուղևորների տեղափոխությունն է։ Այսպիսով, ՌԴ-ում ցանկանում են փոխարինել Ան-26 և Ան-27 ինքնաթիռները, որոնք արդեն հնացած են համարվում։

Ան-140-100-ի ստեղծվել է  ռուս-ուկրաինական «Անտոնով» կոնցերնը, իսկ արտադրությամբ զբաղվում է «Ավիակոր» գործարանը։ Այն Ան-140 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է։ Այս տիպի մեկ ինքնաթիռի մոտավոր արժեքն է շուրջ 20 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *