ՌԴ փոխվարչապետը նոր Ան-70 ինքնաթիռն անվանել է «վիրտուալ»

Ան-70 ռազմափոխադրիչ ինքնաթիռը, որը նախագծվել է 2002-ից ՌԴ-ի ու Ուկրաինայի համատեղ ջանքերով, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը համարել է «վիրտուալ»։

Ան-70

Ան-70

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում փոխվարչապետն ընդգծել է, որ ինքնաթիռի տեխնիկական բնութագրիիչ հատկությունները «միայն թղթի վրա են»։ Խոսքը գնում է հիմնականում իր կառուցվածքով տարբերվող թևերի ու կարճ թռիչքուղուց վերելք կատարելու ունակության մասին։

Նա մասնավորապես շեշտել է. «Իր տեխնիկական հատկություններով Ան-70-ը Իլ-476-ի անմիջական մրցակիցն է։ Այդ դեպքում մեզ ինչու՞ է պետք միանման 2 ինքնաթիռ»։

Փոխվարչապետի խոսքերով՝ Ան-70-ի հետագա ճակատագրի մասին որոշումը կկայացվի մոտ ապագայում՝ «հաշվի առնելով ռազմական մեծ ծախսերը, ռազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները»։ Ինչ որոշում էլ կայացվի, արտադրությունը լինելու է ՌԴ սահմաններում։

Հիշեցնենք, որ Ան-70-ի նախագիծը պարբերաբար ունեցել է ֆինանսավորման պակասի, ուստի դրա վերամշակման ավարտը, Ռոուսաստանի և Ուկրաինայի ԶՈւ-ին տրամադրումը մշտապես հետաձգվում էր։

Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանը ցանկանում էր ձեռք բերել 60, իսկ Ուկրաինան՝ 3 միավոր Ան-70։ Ինքնաթիռի արժեքը մոտ 67 մլն ամերիկյան դոլար է։

Առաջին 20 միավոր Ան-70-ները ՌԴ ՊՆ-ն պատվիրել էր դեռևս 2012-ի դեկտեմբերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *