Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացել, երբ ռուսական ինքնաթիռները հատել են օդային սահմանը

Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարությունը հերքել է ճապոնական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Տու-95 ռմբակոծիչները ներխուժել են Ճապոնիայի օդային տարածք, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։

Տու-95ՄՍ. Ռուսաստանի ՈՕՈւ

Տու-95ՄՍ. Ռուսաստանի ՈՕՈւ

Մասնավորապես, ճապոնական «Կյոդո» գործակալությունը նշել էր, թե օգոստոսի 22-ի առավոտյան ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել էին Ճապոնիայի օդային տարածքը Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Օկինոշիմա կղզու մոտակայքում։ Դրան ի պատասխան Ճապոնիան օդ է բարձրացրել ռազմաօդային ուժերի 4 միավոր F-2 կործանիչներ: Տու-95 կործանիչները մի քանի րոպե անց լքել են Ճապոնիայի օդային տարածքը։

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Տոկիոն արդեն դիմել է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատուն՝ միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում նույնպես փաստել են, որ ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մտել են Ճապոնիայի օդային տարածք՝ հավելելով, որ փետրվար ամսից հետո սա առաջին դեպքն է, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները խախտում են Ճապոնիայի օդային տարածքը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *