ՌԴ ՊՆ-ն փորձարկումների համար նոր ԱԹՍ է պատվիրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փորձարկումների համար Մոսկվայի ավիացիոն ինստիտուտին պատվիրել է հարվածային անօդաչու թռչող սարք։

«Վորոն-333»  ԱԹՍ

«Վորոն-333» ԱԹՍ

Նշենք, որ «Վորոն-333» (Ворон-333)  ուղղաթիռ ԱԹՍ ներկայացվել է օգոստոսի 20-ին Մոսկվայում «ՌԴ ՊՆ նորարարությունների» ցուցադրության ժամանակ։

«Վորոն-333» ԱԹՍ-ի ներկայացման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը շեշտել է, որ հաջող փորձարկումներ անցկացնելուց հետո միայն կմտածեն այն զինված ուժերի համար ձեռք բերելու մասին։

Համաձայն կոնստրուկտորների հաղորդած տվյալների՝ ԱԹՍ-ն ունակ է օդում մնալ մոտ 2 ժամ, իր վրա կրում է մինչև 12 կգ բեռ։

Բացի այդ, ԱԹՍ-ի վրա կարելի է տեղադրել գնդացիր, նռնականետ, հիդրոկործանիչ, ջերմազգայուն սարք և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *