Հնդկաստանը նախատեսում է տեղում արտադրել Տ-90-ի համար հրթիռներ

Հնդկաստանի զինված ուժերը նախատեսում է գնել 25 հազար միավոր «Ինվար» կառավարվող հակատանկային հրթիռ բանակի Տ-90 տանկերի համար։

Հնդիկները նախատեսում են 10 հազար արկը գնել Ռուսաստանից, իսկ մնացած 15 հազարն արտադրել տեղում՝ ռուսական կողմի տրամադրած արտոնագրով։

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում կրակային վարժություն կատարելիս

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում կրակային վարժություն կատարելիս

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն արդեն պայմանագիր է կնքել հնդկական Bharat Dynamics Ltd (BDL) ընկերության հետ, որն էլ արտադրելու է «Ինվար» կառավարվող հակատանկային հրթիռներ Տ-90 տանկերի համար։

Հնդկական ընկերությունն «Ինվարի» արտադրությամբ զբաղվելու է Ռուսաստանի տրամադրած արտոնագրով, տեղեկացնում է The Hindu պարբերականը։

Հնդկաստանի զինված ուժերի՝ Տ-90 տանկերի համար հրթիռների ձեռքբերման պայմանագիրը գնահատվում է շուրջ 470 մլն ամերիկյան դոլար։ Նախատեսվում է 25 հազար միավոր հրթիռը ստանալ առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Նշենք, որ 2012 թվականի աշնանը Ռուսաստանն ու Հնդկաստանը համաձայնագիր էին կնքել, որով նախատեսվում էր հնդկական կողմին վաճառել «Ինվար» և «Կոնկուրս»  հակատանկային հրթիռներ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *