«Ռուսաստանի պաշտպանության նախարարության նորարարությունները» ցուցադրության ժամանակ ներկայացվել է Տիգր-Մ2 զրահամեքենան նոր մարտական մոդուլներով։ Տիգր-Մ2-ը նախատեսվում է տրամադրել ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներին արդեն այս տարվա ընթացքում։
Տիգր-Մ2 զրահամեքենայի ստեղծմամբ զբաղվել է «Ռազմարդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ն։
Ցուցադրության ժամանակ ներկայացված նոր զրահամեքենան կրում էր հեռակառավարվող մարտական մոդուլ 7,62 ՊԿՏՄ գնդացիրով։ Այն համատեղ ստեղծել են «Կովրովսկի էլեկտրամեխանիկական գործարանն» ու մոսկովյան «Զենքի արհեստանոցներ» ընկերությունը։ Այս մարտական մոդուլը կարող է զինվել նաև 12,7 մմ «Կորդ» գնդացրով կամ 40 մմ «Բալկան» ավտոմատ թնդանոթով։
Միևնույն ժամանակ ներկայացվել է նաև իտալական Oto Melara ընկերության HITROLE Light մարտական մոդուլը, որն ակտիվորեն կիրառվում է Իտալիայի ԶՈւ Iveco LMV թեթև զրահամեքենաների համար և կարող է կիրառվել նաև Տիգր-Մ2-ի համար։
Նշենք, որ «ՌԴ ՊՆ նորարարություններ» ցուցադրությունն անցկացվել է օգոստոսի 20-ին Մոսկվայում։