Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտ ադրբեջանցի է ձերբակալվել. ԱԱԾ

Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մերձակայքում ՀՀ սահմանապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել են, որ ձերբակալվածը ազգությամբ ադրբեջանցի է։

Ձերբակալելու պատճառն այն է, որ քաղաքացին հատել է սահմանն առանց թույլտվության ու առանց փաստաթղթերի։

Նշենք, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով.

«Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Հավելենք, որ 3 օր շարունակ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին՝ իբր հայ սահմանապահները ծեծել են Վրաստանի քաղաքացի, Մառնեուլի շրջանի բնակիչ ոմն Ալլահվերդի Փելենգովին ու սեփականացրել են նրա ոչխարների հոտը։

Ընդ որում, ադրբեջանական կայքերը հղում են տալիս ոչ թե պաշտոնական աղբյուրներին, այլ Փելենգովի հարազատների խոսքերին, որոնք դեպքի վայրում չեն եղել։ Ադրբեջանական կայքերի մի մասը նույնիսկ չի էլ հիշատակում, որ ձերբակալվածն ադրբեջանցի է, իսկ մի մասն էլ նշում է, որ «վրացական կողմը լռում է փաստի առնչությամբ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *