ՌԴ բանակը գնում է փչովի Ս-300 համակարգեր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ձեռք բերել տարբեր զինատեսակներ ներկայացնող փչովի կեղծ թիրախներ։ Ներկայում ռուսական բանակի կազմում կա 20 տարբեր զինատեսակի փչովի կրկնօրիակներ, որոնք նախատեսված են հակառակորդին մոլորեցնելու և իրական ռազմատեխնիկան պահելու համար։

Ս-300

Գիտական-փորձարարական «Ռուսբալ» լաբորատորիայի ղեկավար Յուրի Ստեպանովը «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում իրենց ունեն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի փչովի տարբերակների պատվեր ՌԴ ԶՈւ-ից և սկսել են դրանց սերիական արտադրությունը։

Ռուսաստանի զինված ուժերը շարունակելու են գնել կեղծ թիրախներ, որոնք նմանակում են, օրինակ, Տ-72, Տ-80 տանկերին, Սու-27, ՄիԳ-31 կործանիչներին, մինչ 2020 թվականը։

Նշենք, որ կեղծ թիրախները ոչ միայն արտաքնապես են նման իրական զինատեսակներին, այլ նաև արձակում են կեղծ ռադիոազդանշաններ, ինչպես նաև ջերմություն, որպեսզի առավել համապատասխանեն իրական թիրախներին։ Այսինքն՝ նրանք նմանակում են իրական տեխնիկային ոչ միայն օպտիկական, այլ նաև ռադիոտեղորոշիչ և ջերմային բնութագրերով։

Նման կեղծ թիրախները  կշռում են 30-ից մինչև 100 կգ և կարող են տեղափոխվել ավտոմեքենաներով, ինքնաթիռներով կամ նավերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *