Իրաքն ԱՄՆ-ին 4 մլրդ դոլարի սպառազինություն է պատվիրել

Իրաքի պաշտպանության նախարարությունը 2013-ի հուլիսի 25-ից սկսել է ԱՄՆ-ին պատվիրել սպառազինության մի քանի տեսակներ։ Ներկա դրությամբ պատվիրված սպառազինության ընդհանուր արժեքը 4,3 մլրդ դոլար է։ Իրաքի զինվորականներն ակնկալում են ստանալ զրահատեխնիկա, ուղղաթիռներ ու զենիթային հրթիռներ։

Sentinel ՌՏԿ

Sentinel ՌՏԿ

Պատվերներն ի կատար կածվեն միայն ԱՄՆ Կոնգրեսի հաստատումից հետո։
Նշենք, որ Իրաքը մտադիր է գնել 681 միավոր Stinger զենիթային հրթիռ ու 40 միավոր դրանց արձակման կայան։ Կայանները պետք է ամրացվեն մարտական մեքենաների վրա։

Բացի այդ, իրաքյան ռազմական հրամանատարությունը պատվիրել է Sentinel ՌՏԿ-ներ ու 3 միավոր Hawk զենիթահրթիռային համակարգ 216 հրթիռներով։ Այս պատվերը գնահատվում է 2,4 մլրդ դոլար։

Հավելենք, որ Պենտագոնը մտադրություն ունի վաճառել Իրաքին 50 միավոր M1135 Stryker-ներ, 12 միավոր Bell 412EP ուղղաթիռ, ինչպես նաև պայմանագրի մեջ ներառել ուղղաթիռների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման պատասխանատվությունը։ Այս ամենը կարժենա 300 մլն դոլար։ Ուղղաթիռները զինված են լինելու SAFIRE III էլեկտրական-օպտիկական համակարգով։ Դրանք, ըստ երևույթին, կկիրառվեն Իրաքի ՌՕՈւ-ում՝ հիմնականում որոնողափրկարարական նպատակներով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրաքին վերջին տարիների ընթացքում տրամադրել է 12 մլրդ դոլարի սպառազինություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *