Իրանի իսլամական հեղափոխության պաշտպաննների կորպուսի հրամանատարության որոշմամբ՝ Իրանում դպրոցների բարձր դասարանի աշակերտները սովորելու են ԱԹՍ-ների վնասազերծելու հմտություններ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ առարկան կոչվելու է «Պաշտպանության նախապատրաստություն»։
Այս մասին հայտնում են իրանական «Ֆարս» գործակալությունը և միջազգային AP գործակալությունը։
Ուսումնական դասընթացի շրջանակներում աշակերտներին դասավանդելու են ԱԹՍ-ներին հայտնաբերելու, հետապնդելու և հարկ եղած դեպքում ոչնչացնելու կամ վայր իջեցնելու հմտություններ։
Երեխաները սովորելու են համակարգչով ջարդել ԱԹՍ-ների հատուկ կոդերը, որոնց միջոցով էլ աշխատում են անօդաչու թռչող սարքերը։
Լրատվական գործակալությունը փոխանցում է նաև, որ իրանցի զինծառայողներն արդեն իսկ դպրոցներում անցկացնում են քաղաքացիական պաշտպանության դասընթացներ։
Նշենք, որ իրանցի զինծառայողները վերջին տարիներին հայտնել են ամերիկյան մի քանի անօդաչու թռչող սարքեր որսալու և չեզոքացնելու մասին։ Թեհրանի հավաստմամբ՝ դրանք առգրավվել են ռադիոէլեկտրոնային պայքարի արդյունքում։
Pingback: Իրանցի դպրոցականները անօդաչու թռչող սարք են ներկայացրել | Ռազմ.info