Պարաշյուտային սպորտը կարևոր նշանակություն ունի բանակի համար

Հունիսի 28-ին ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանումների կազմավորման 21-րդ տարեդարձին Էրեբունի օդանավակայանում Ռազմինֆոյի աչքից չվրիպեցին նաև հայ պարաշյուտիստները։ Նպատակը մեկն էր՝ իմանալ ավելին պարաշյուտային սպորտի, դրա ռազմավարական նշանակության մասին։

Եռագույնն՝ օդում

Եռագույնն՝ օդում

Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ Թևոս Իլիկչյանը մեզ չմերժեց՝ հարցնելով.«Այդքան վաղ կկարողանա՞ք արթնանալ, որպեսզի ուսումնավարժական թռիչքներին ներկա լինեք»։ Պատասխանը միանշանակ էր՝ այո։

Պարաշյուտները սպասում են տերերին

Պարաշյուտները սպասում են տերերին

Երեկ՝ օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան Ռազմինֆոն Պրն Իլիկչյանի հետ ճանապարհվեց դեպի Արզնի օդանավակայան, որտեղից էլ պիտի թռիչքներ իրականացնեին մեր պարաշյուտիստները։ Մեքենայում բոլորը զինվորական հագուստով էին, որը մի քիչ զարմանք առաջացրեց։
Ծանոթությունից հետո ամեն ինչ պարզ էր՝ պարաշյուտով թռչելու էին ոչ միայն ֆեդերացիայի անդամները, այլ նաև ՀՀ ԶՈւ զինծառայողները։

Աղջիկներն էլ են պարաշյուտով թռչում

Աղջիկներն էլ են պարաշյուտով թռչում

ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ պարաշյուտային թռիչքները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն։ «Մենք կարողանում ենք զինծառայողներին պարաշյուտով թռչել սովորեցնել։ Պատերազմի ժամանակ մեր տղաների դերը մեծ է՝ ուղղաթիռով կարելի է դեսանտ իջեցնել հակառակորդի թիկունք»,-պարզաբանում է Թևոս Իլիկչյանը։

Ուսումնավարժական թռիչքներին շատերը թռչելու էին առաջին անգամ։ Ինչպես իրենք էին հավաստիացնում, զգում են, որ ոչինչ չեն զգում։

Հետաքրքիր էր, որ պարաշյուտով թռչողների մեջ պատանիներ կային, ովքեր արդեն մի քանի տասնյակ թռիչքներ ունեին։

Թևոս Իլիկչյանը նշեց, որ նախազորակոչային տարիքի երիտասարդներ շատ կան ֆեդերացիայում։ «Պիտի դեռ փոքր տարիքից նրանց պատրաստել։ Այդ ժամանակ դեռ չեն հասկանում վախն ինչ է, իսկ մինչև ըմբռնում են, փորձ ու հմտություններ են ունենում»։

Հրահանգիչն օգնում է հագնել պարաշյուտը

Հրահանգիչն օգնում է հագնել պարաշյուտը

Ռազմինֆոյի հետ զրույցում գնդապետ Իլիկչյանը պարզաբանեց, որ բանակ զորակոչվելուց հետո, ցավոք սրտի, հաշվի չի առնվում, որ նրանք այդքան թռիչքներ ունեն և 100 կմի որոշմամբ նրանց զորակոչում են տարբեր ստորաբաժանումներ։ «Մարզից երբևէ երիտասարդներ չեն գալիս թռիչքների, միգուցե մեկ-երկու անգամ, բայց մենք զգում ենք, թե ով պոտենցիալ ունի և ով կարող է հետագայում այդ ոլորտում հաջողություններ ունենալ։ Իսկ այն, որ նրանք բավական լավ թռիչքներից հետո գնում են, օրինակ՝ կապի ստորաբաժանումում ծառայում, մի քիչ անհասկանալի է։ Այդպես նրանք մոռանում էլ են իրենց հմտությունները, չնայած մեծ մասը վերադառնում ու նորից ֆեդերացիա է մտնում»,-նշեց ֆեդերացիայի նախագահը։

Հովհաննես Դայանն ու Ներսես Իլիկչյանը

Հովհաննես Դայանն ու Ներսես Իլիկչյանը

Ներսեսը 16 տարեկան է. առաջին թռիչքը հիշում է։ Այն հարցին, թե ինչ էր զգում, պատասխանեց. «Բան չէի զգում, ուղղակի թռա։ Իսկ մյուս թռիչքներին մի քիչ վախ, անհանգստություն կար։ Հիմա ադրենալին եմ զգում, փորձում եմ ճիշտ կատարել վարժությունները»։ Նա արդեն 40-րդ թռիչքը կատարեց։

Ներսեսը Թևոս Իլիկչյանի տղան է։ Ներքևից հայրն է հրահանգում, իսկ օդում մայրը՝ Քրիստինա Իլիկչյանը։ Ինչպես Թևոս Իլիկչյանն է նշում՝ օդում հրամանատարը Քրիստինան է։ Բոլորը ենթարկվում են նրան։

 

Քրիստինա Իլիկչյան

Քրիստինա Իլիկչյան

Կապիտան Քրիստինա Իլիկչյանը ՊՆ զորամասերից մեկում որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետն է։ Հենց ինքն էլ թռչողներին ուղղաթիռից օգնում է թռչեն։ Բոլորի հետ մինչև վերջին պահը անհանգստանում ու հրահանգներ է տալիս։

Մինչև ուղղաթիռ նստելը պարաշյուտիստները նորից վերհիշում էին իրենց սովորածն ու ստուգում պարաշյուտները։ Պարաշյուտը հագնելուց և սաղավարտը դնելուց հետո նրանք  մեկ անգամ էլ են ստուգում անցնում։

parachute 3

Իսկ ամենավերջին շրջայցն անում է Թևոս Իլիկչյանը, հետո բոլորին ուղեկցում ուղղաթիռ, բարի ու անփորձանք թռիչք մաղթում ու ներքևից հետևում յուրքանչյուր պարաշյուտի բացվելուն։

Դեպի վայրէջքի

Դեպի վայրէջքի

Թվում է, թե թռան, կիջնեն հանգիստ, բայց յուրաքանչյուր մանրուք ու ճիշտ հաշվարկ անվտանգ ու ճիշտ վայրէջքի գրավականն է։
Ստուգել քամու արագությունը, ուղղությունը, վերջին պահին բարձրախոսով հրահանգավորել՝ ոտքերը իրարից չհեռացնել։

Արմինե Հովակիմյան

Արմինե Հովակիմյան

Մի քանի վայրկյան, և երկնքում սկզբից փոքր, հետո մեծ «կետեր» են հայտնվում։ Պարաշյուտները հանգիստ իջնում են, վայրէջքից մի քանի վայրկյան առաջ բարձրախոսներով հրահանգիչները ուղղություն են ցույց տալիս։

Լուսանկարը՝ Մի-8-ից 1300մ

Լուսանկարը՝ Մի-8-ից
1300մ

«Այդ արագության տակ, եթե ոտքերը միասին չպահեն, հնարավոր է շատ փոքր բանից ջարդվածք ստանան»,- նշում է հրահանգիչ Արմինե Հովակիմյանը։

Հրահանգիչը գոհ է զինծառայողների թռիչքներից։ Այն հարցին, թե ամեն անգամ ուղղաթիռ է նստում ջոկատի տղաների հետ, Արմինե Հովակիմյանը պատասխանեց. «Հո՞ իմ տղաներին մենամ չեմ թողնելու»։ Վերջին պահին միշտ մի բան է ասում՝ «դուխով» (ժպտում է)։

Մի-8 ուղղաթիռը պատրաստվում պարաշյուտիստներին օդ բարձրացնել

Մի-8 ուղղաթիռը պատրաստվում պարաշյուտիստներին օդ բարձրացնել

Առաջին անգամ թռչողները թռչում են 800 մ բարձրությունից և հարկադիր վայրէջք են կատարում։ Նրանց պարաշյուտը բացվում է թռիչքից երեք վայրկյան անց։ Իսկ փորձառուների համար բարձրությունը հասնում է մինչև 1500 մետր, իսկ վայրեջքն ազատ անկում է։

Մի-8-ով երեք թռիչք ու ուսումնավարժական օրն ավարտվեց։ Բոլորը գոհ են արդյունքներից, մասնակիցներն իրենց գործը ճիշտ են արել՝ բոլորն անվնաս են։

parachute 14

Դրանից հետո հանդիսավոր մասն է՝ առաջին անգամ թռչողներին ֆեդերացիայի հավաստագրեր, կրծքանշաններ են տալիս ու մի հատ էլ ավանդական հարված։ Բացատրում են՝ «թող ամենաուժեղ հարվածը կյանքում դա լինի»։

Թռիչքից հետո խմբակային նկար

Թռիչքից հետո խմբակային նկար

Նշենք, որ պարաշյուտով թռչել կարող են 16 տարեկանից սկսած։ Իսկ մինչև թռիչքը բժշկական ստուգում պետք է անցնեն և թռիչքների համար հատուկ պատրաստություն։

Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի կայքն է Parachute.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *