Ավստրալական կորալյան խութում նետված ամերիկյան ռումբերը հայտնաբերվել են

Ավստրալիային հաջողվել է գտնել ԱՄՆ զինծառայողների կողմից Կորալյան մեծ խութի տարածքում նետված ռումբերը։ Ռումբերն այդ տարածքում էին գցել ամերիկացի զինծառայողներն այս տարվա հուլիսին կայացած համատեղ զորավարժության ժամանակ, տեղեկացնում է AFP-ն։

AV-8B Harrier

AV-8B Harrier

Ընդհանուր առմամբ ԱՄՆ զինվորականները 4 ռումբ էին նետել, որոնք էլ հաջողվել է հայտնաբերել կորալյան խութերից մեկից 30 կմ հեռավորության  և 60-70 մետր խորության վրա։

Որոնողական աշխատանքներն իրականացրել են Ավստրալիայի նավատորմի «Գասկոյն» ականազերծիչ նավը, իսկ ռումբերը ծովից դուրս է բերելու ամերիկյան «Ջերմանթաուն» դեսանտային նավը։

Դեռ հայտնի չէ, թե երբ են ռումբերը դուրս բերվելու ջրից. Ավսրտալիայի կառավարությունը հավաստիացնում է, որ դրանք վտանգ չեն ներկայացնում ոչ բնությանը, ոչ էլ մարդկանց։

Նշեք, որ 4 ռումբերը նետվել էին ծովն Ավստրալիայում ամերիկացիների մասնակցությամբ զորավարժության ժամանակ։ Ամերիկյան «Բոնհոմ Ռիչարդ» ավիակրից թռիչք կատարած AV-8B Harrier գրոհիչ ինքնաթիռներիը պետք է ռումբերը նետեին Թաունսլենդ կղզու զորավարժարանում, սակայն վերջին պահին անվտանգության տեսանկյունից դիսպետչերները չեն թույլատրել ռումբերը նետել կղզում։

Ամերիկյան ռմբակոծիչները ստիպված ռումբերը նետել են ծովը, քանի որ արգելված է ռումբերով վերադարձն ավիակիր։ Դրանք նետվել էին ծովը՝ կորալային խութերից հնարավորինս հեռու։ Ծովը գցելուց առաջ ռումբերի վրայից հանվել էր պայթուցիչը։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինված ուժերը տարին երկու անգամ համատեղ խոշոր զորավարժություններ են իրականացնում, որին մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *