Ներկայիս Թուրքիայի Էլազիզ քաղաքում զորակոչիկին բանակ ճանապարհելիս իրավապահների հետ բախում է եղել, որի հետևանքով վիրավորներ և ձերբակալվածներ կան։
Նորակոչիկին բանակ ճանապարհելու համար օգոստոսի 15-ին մի քանի տասնյակ ավտոմեքենա է դուրս եկել քաղաքի փողոցներ։
Շուրջ 100 հոգանոց խումբը կեսգիշերից հետո սկսել է աղմկել քաղաքի կենտրոնական հատվածում և խցանումներ առաջացնել, ինչի պատճառով շրջակայքի բնակիչները ոստիկանություն են կանչել։
Երբ իրավապահները ժամանել են, նրանց և խմբի միջև բախումներ են սկսվել։ Ընդհարման հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել։ Եվս 6 հոգի ձերբակալվել է։
Ավելի ուշ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբին հաջողվել է հանգստացնել, իսկ փողոցում երթևեկությունը վերականգնվել է։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։ Չի բացառվում, որ նոր ձերբակալություններ կլինեն։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 11-17 | Թուրքագիտական պորտալ