ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիան առաջին անգամ կին է գլխավորում

Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի պատմության մեջ առաջին անգամ այն գլխավորել է կին գեներալ-լեյտենանտ։ Միշել Ջոնսոնը դարձել է մոտ մեկուկես դարի պատմություն ունեցող ակադեմիայի թվով 19-րդ ղեկավարը։

Միշել Ջոնսոն

Միշել Ջոնսոն

Նշենք, որ Միշել Ջոնսոնն ինքն էլ ակադեմիայի շրջանավարտ է, որտեղ վերապատրաստում է անցել մինչև 1981-ը։
Ընդ որում, այդ թևն իրենից ներկայացնում էր ավիացիոն միավորում, որտեղ ընդգրկված էր մինչև 72 միավոր ինքնաթիռ։
Ջոնսոնը վերապատրաստում է անցել նաև Եվրոպայում՝ ՆԱՏՕ ԶՈւ շտաբային հրամանատարության շրջանակներում։
Փաստորեն, կանայք սկսել են առավել հաճախ առաջադրվել ու նշանանակվել ԱՄՆ պաշտպանական-անվտանգության համակարգի բարձր պաշտոններում։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 2-ին լուրեր էին շրջանառվում՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնի համար առաջադրել Դեբորա Լի Ջեյմսի թեկնածությունը, ով նախկինում եղել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *