Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայում մոտոհրաձգային սոտորաբաժանումները դաշտային զորավարժություններ են իրականացնում։ Զորավարժության առաջին փուլում զինծառայողները 100 կիլոմետրանոց երթ են իրականացրել, որի ընթացքում փորձարկել են հակաօդային պաշտպանության տարրերը և հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունը միաժամանակ երկու ուսումնավարժական համալիրներում է ընթանում՝ Աբխազիայի լեռնային հատվածում գտնվող Ցաբալ և սևծովյան ափին տեղակայված Նագվալոու զորավարժարաններում։
Վերջնական փուլում զինծառայողները աշխատելու են ռազմադաշտում զինտեխնիկայի ու սպառազինության քողարկման վրա, բացի այդ կրակելու են տարբեր տեսակի զենքերից ու հեռավորություններից։
Նշենք, որ 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Աբխազիայի անկախությունը ճանաչեցին Ռուսաստանը, Վենեսուելան, Վանուատուն, Նիկարագուան, Նաուրուն և Տուվալուն, իսկ ՌԴ-ն մեծացրել էր իր ռազմական ներկայությունն Աբխազիայում։