Tiger HAD/E ուղղաթիռը թռիչքային փորձարկումների փուլում է

Հունիս ամսին իր առաջին թռիչքն է կատարել Eurocopter ընկերության իսպանական մասնաճյուղի ստեղծած Tiger HAD/E ուղղաթիռը։ Ուղղաթիռը դեռ շարունակում է փորձնական թռիչքներ կատարել, որոնց հաջող ընթացքից հետո այն կտրամադրվի Իսպանիայի ռազմաօդային ուժերին։

Tiger HAD/E

Tiger HAD/E

Tiger HAD/E ուղղաթիռը հավաքվել է Eurocopter-ի՝ իսպանական Ալբասետե քաղաքում գտնվող գործարանում։

Սպասվում է, որ իսպանական ուղղաթիռի առաջին օրինակը երկրի օդուժին կհատկացվի այս տարվա աշնանը։ Իսպանիան նախատեսում է ձեռք բերել 24 միավոր Tiger HAD/E ուղղաթիռ։

Tiger HAD/E ուղղաթիռը ստեղծվել է Tiger HAP/E տարբերակի վրա։ Ըստ հեղինակների՝ այս տարբերակն ավելի հզոր է HAP/E-ից և ունի ավելի կատարելագործված սպառազինություն։

Tiger HAD/E ուղղաթիռը զինված է 30 մմ և 68 մմ հրթիռներով, AGM-114 Hellfire և Spike-ER կառավարվող հրթիռներով:

Նշենք, որ գերմանա-իսպանա-ֆրանսիական Eurocopter ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին և մաս է կազմում EADS ավիաշինական և ռազմարդյունաբերական կոնցերնի։ Tiger ուղղաթիռների սերիան Eurocopter ընկերության խոշոր նախագծերից մեկն է։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *