Սիրիայի կառավարական զորքերը ոչնչացրել են 62 զինյալի

Այսօր՝ օգոստոսի 9-ին, հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական զորքերը Ադրաիլքոյ քաղաքին կից հատվածում ոչնչացրել են մոտ 62 զինյալների։

Սիրիական SANA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սպանված զինյալները հիմնականում եղել են «Նուսրայի ճակատ» խմբավորման անդամներ, որը «ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցին պատկանող խմբերից է։

Նշենք, որ Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է 62 զինյալների ոչնչացման փաստը։

Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունն ընթանում է  2 տարուց ավել։

2011-ի մարտին մեկնարկած հակակառավարական ցույցերը վերաճել են ներքին զինված բախումների։ Մի քանի մլն մարդ հարկադրված հեռացել է Սիրիայից, զոհերի թիվն անցնում է 100 հազարից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *