Տուլայի «Սարքավորումների արտադրման կոնստրուկտորային բյուրոյի» տարեկան հաշվետվությունում նշվել է Բանգլադեշին հակատանկային կայանների վաճառքի պայմանագրի մասին։
Մասնավորապես, 2012 թվականին զեկույցում նշված է «Մետիս-Մ1» (Метис-М1) հակատանկային հրթիռային կայանների վաճառքի մասին։ Ռուսական ընկերության և Բանգլադեշի միջև կնքվել է շուրջ 2,7 մլն եվրոյի պայմանագիր։
Ռուսական կողմը Բանգլադեշի զինված ուժերին պետք է փոխանցի 120 միավոր «Մետիս-Մ1» համակարգ։ Կայանների փոխանցումն ասիական պետությանը դեռ շարունակվում է, և չի նշվում, թե երբ այն պայմանագիրն ամբողջովին կկատարվի։
Նշենք, որ «Մետիս-Մ1» հակատանկային հրթիռային համակարգի քաշը 14 կգ է։ Հեռահարությունը կազմում է 0,8-2 կմ։ «Մետիս-Մ1» մտել է խորհրդային զինված ուժերի սպառազինության մեջ 1978 թվականից։
One response to “Ռուսները «Մետիս-Մ1» հակատանկային կայաններ են վաճառել Բանգլադեշին”