Ռուս կին սպաները կծառայեն Աբխազիայի ռազմաբազայում

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում առաջին անգամ կծառայեն նաև կին սպաներ։

Ռուսական ռազմական բուհերի մոտ 50 երիտասարդ լեյտենանտ արդեն Աբխազիայի ռազմաբազայում են՝ զինվորական ծառայություն իրականացնելու համար։

Զինծառայողներից 4-ը կին են, որոնք ստանձնելու են ՀՕՊ համակարգերի հաշվարկների ղեկավարումը։ Այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Բոլոր զինծառայողները տեղավորվել են սպաների համար նախատեսված հանրակացարաններում։ Մինչև 2013 թվականի օգոստոս ամսվա վերջ ռազմաբազան կհամալրվի ևս 20 զինծառայողով։

Նշենք, որ Ռուսաստանը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ճանաչեց Աբխազիայի անկախությունն ու այնտեղ մեծացրեց ռազմական ներկայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *