ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի զինծառայողները գտնվում են Բուրիաթիայի Հանրապետության մասնագիտացված զորավարժարանում, որտեղ մարտական հրաձգությամբ զորավարժություն կիրականացնեն Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերով։
Զորավարժությունը կսկսվի 2013 թվականի օգոստոսի կեսերից և կշարունակվի մոտ մեկ շաբաթ։ Այս ընթացքում Ս-400 համակարգով կփորձեն ոչնչացնել բարձր արագությամբ խուսանավող թիրախներ։ Պլանավորված է օգտագործել 30 տարբեր տեսակի թիրախ։
Զորավարժությանը կմասնակցեն 100 զինծառայող և 60 միավոր զինտեխնիկա։
Ս-400-ը ՌԴ զինված ուժերի կազմում էր ընդգրկվել 2007 թվականից: Այժմ այս համակարգերից ունի միայն ռուսական բանակը (ըստ տարբեր տվյալների` 9 դիվիզիոն):
Հիշեցնենք, որ Ս-400 զենիահրթիռային համակարգերի համար հեռահար հրթիռն արդեն անցել է փորձարկումների փուլը և առաջիկայում կարող է տրամադրվել ՌԴ զինված ուժերին:
One response to “Բուրիաթիայում՝ Ս-400 համակարգերով զորավարժություն”