Վենեսուելան ստացել է ռազմափոխադրիչ ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը

Վենեսուելայի ՌՕՈւ-ն ստացել է ռազմափոխադրիչ ավիացիայի Y-8F-200W ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը։

2011-ի մայիսին Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել չինական CATIC ընկերության հետ։ Պայմանագրի արժեքը չի հրապարակվում։

 

Y-8F-200W  ինքնաթիռ

Y-8F-200W ինքնաթիռ

Առաջին 2 ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի «Էլ Լիբերտադոր» ավիաբազա դեռևս 2012-ի նոյեմբերին։ Դրանք ընդգրկվել են ռազմափոխադրիչ ավիացիայի 6-րդ խմբում։

«Ինֆոդիֆենսա» պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռների վերջին՝ երրորդ խմբաքանակը, որը ներառում է 4 միավոր Y-8F-200W, Վենեսուելան կստանա 2014-ի առաջին ամիսներին։

Հավելենք, որ Y-8F-200W-երը լրացնելու են վենեսուելական ավիացիայի հնացած, դեռևս 1971-ին ստացած C-130H «Հերկուլես» ինքնաթիռներին։ Վենեսուելան չի կարողանում դրանք լայնորեն կիրառել, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել էր տրամադրել ինքնաթիռների պահուստային սարքավորումները։

Հիշեցնենք, որ բացի C-130H «Հերկուլեսներից»՝ Վենեսուելայի ՌՕՈւ-ի կազմում ընդգրկված են «Բոինգ-707-320C» լիցքավորող ինքնաթիռները և թեթև փոխադրիչ «Շորտս» SD-3-60-300 ինքնաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *