Զինվորի մահվան գործով մայոր է կալանավորվել

Հուլիսի 30-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում մահացած Արման Հովսեփի Մուրադյանի գործով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել նույն զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Զավենի Ավետիսյանը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածով՝ 58.1. հոդվածի 2 մասով, (զինվորական ծառայության պարտականությունների կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը), 358.1.հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որոնք կատարվել են 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 375-րդ հոդվածի 1-ին մասով ( պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք կան ուրիշ կալանավորվածներ, Մերի Սարգսյանը պատասխանեց, որ ոչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *