Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. հայկական կողմը 1 վիրավոր ունի

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը լուրեր է տարածել, թե իբր հայկական կողմը գիշերը կրակել է Իջևանի շրջանի Բերքաբեր, Պառավաքար, Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղերից։

Ռազմինֆոն իրավիճակի մասին տեղեկություններ ստացավ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից։

Ըստ մամուլի քարտուղարի՝ գիշերը բավական ծանր է անցել հատկապես հակառակորդի համար։

«Մենք ունենք մեկ վիրավոր, որը թեթև վնասվածքներով այժմ գտնվում է Մուրացան հոսպիտալում՝ բժիշկների հսկողության տակ։ Վիրավորը պայմանագրային զինծառայող, 1979 թվականին ծնված, վանաձորցի Արմեն Մակարյանն է։ Բարեբախտաբար, զոհ չունենք»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ ավելի վաղ Ռազմինֆոյի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ «ինչպես միշտ եղել է, այս անգամ էլ հայկական կողմը դիմելու է ավելի սաստիկ պատժիչ գործողությունների ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը հրաժարվի իր սադրիչ մտադրություններից։ Սադրանքների ու կորուստների ողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է»։

4 responses to “Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. հայկական կողմը 1 վիրավոր ունի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *