Լիբանանի հետ սահմանին 4 իսրայելցի զինվոր է վիրավորվել

Լիբանանի հետ սահմանին առաջացած պայթյունի հետևանքով 4 իսրայելցի զինվոր  տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Ինչպես տեղեկացնում է իսրայելական «Հաարեց» լրատվականը, վիրավորներին արդեն տեղափոխել են Նագարիա քաղաքի հիվանդանոց։

Իսրայելի պաշտպանության նախարարությանն ասել են, որ միջադեպը պատահել է օգոստոսի 7-ի առավոտյան, երբ «զինվորներն իրենց գործունեությունն են ծավալել սահմանից ոչ միջին հեռավորության վրա»։ Այլ մանրամասներ հրամանատարությունը չի հայտնում։

Իսկ ահա լիբանանյան զինծառայողները հայտնում են, որ զինվորներ տեղափոխող իսրայելական ամենագնացը ներխուժել է 150 մետր հեռավորության վրա գտնվող սահմանակից տարածք։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ մեքենան անցել է լիբանանյան կողմի ականապատած տարածքով։

«Հզբոլահ» շարժմանը պատկանող «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ճանապարհի այն հատվածում, որտեղ պայթյունն է եղել, երևում են մեքենայի կտորներ և իսրայելցի զինծառայողների արյան հետքեր։ Լիբանանյան կողմի տվյալներով՝ պայթյունը եղել է Լեբնոն և Նիկոր գյուղերի մեջտեղում։

Նշենք, որ Իսրայելի և «Հզբոլլահ» շարժման միջև պատերազմը սկսվել է 2006 թվականից, երբ շարժման ներկայացուցիչները փախցրել են Իսրայելի պաշտպանության բանակի (Ցախալ) երկու զինծառայողի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *