Իրանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այցով Թուրքիայում է: Նա ծրագրել է Սիրիայի պատճառով երկու երկրների միջև առաջացած լարվածությունը հարթել:
Իրանը շարունակում է մնալ Դամասկոսի հետևողական կողմնակիցը, իսկ թուրքական իշխանությունները Սիրիային մեղադրում են հակաիշխանական ցույցերը ճնշելու մեջ:
Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիան և Իրանն այս ընթացքում կարող են քննարկել իրենց հարաբերություններն Իրաքի հետ, քանի որ երկու պետություններն էլ պայքարում են Իրաքի վրա իշխանություն ունենալու համար: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: