Իրանն Իսրայելին մեղադրում է պայթյունի կազմակերպման մեջ

Իրանը Իսրայելին մեղադրում է պայթյունի կազմակերպման մեջ, որին զոհ է գնացել Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանը:

Միջուկային գիտնականը մահացել է ռումբի պայթյունից, որը անհայտ մոտոցիկլավարի կողմից տեղադրվել է նրա մեքենայի տակ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է Թեհրանի երկու բնակիչ:

Թեհրանի փոխկառավարիչը պայթյունի մեջ մեղադրել է Իսրայելին: Նրա կարծիքով՝ Իսրայելն այս կերպ փորձում է ձախողել մարտին ծրագրված Իրանի խորհրդարանի ընտրությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *