Կայացավ սամբոյի միջազգային մրցաշարը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարձր հովանու ներքո, Երևանում անցկացրեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100 ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը:

Օգոստոսի 3-ին կայացավ մրցաշարի հանդիսավոր բացումը, որին ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ և հյուրեր:

O6kIFL7dk5cvrrZtAwtJLLfFBZ

Պաշտպանության նախարարը ողջունեց մրցաշարի մասնակիցներին և հյուրերին, կարևորեց սպորտի և, մասնավորապես, սամբոյի նշանակությունը` հաղթանակներ ցանկացավ բոլոր մարզիկներին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գրող և հրապարակախոս Զորի Բալայանը տեղեկացրեց, որ Նելսոն Ստեփանյանը եղել է նաև ճանաչված սամբիստ և թեթևատլետ, սպորտի վարպետ:

Միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահած մարզիկերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրեց «Նելսոն Ստեփանյան» մեդալներով:

Սեյրան Օհանյանն էլ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեց հատուկ գավաթով:

Միջազգային 4-րդ մրցաշարի ընթացքում հաջող ելույթ ունեցան Հայաստանի մարզիկները: 60 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Վոլոդյա Սարգսյանը, ով եզրափակիչում հաղթեց Խաչատուր Սարգսյանին:

70 կգ քաշային կարգում Տիգրան Օհանյանը վճռական մրցամարտում զիջեց վրացի Գիգա Նոզաձեին, իսկ 81 կգ քաշային կարգում արցախցի Մարատ Գրիգորյանը զբաղեցրեց երկրորդ տեղը` զիջելով միայն վրաց մարզիկ Իրակլի Գոգիային:
56 կգ քաշային կարգում հաղթող դարձան արցախցի մարզիկ Էռնեստ Հայրապետյանը, իսկ 48 կգ քաշային կարգում` Դիանա Աղաջանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *