Ադրբեջանում ձերբակալել են ռուս-ադրբեջանական սահմանն անցած ՌԴ բնակչին

Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայությունից հայտնում են, որ 2013-ի հուլիսի 30-ին Հուսարի շրջանի Յուհարի Զեյհուրոբա գյուղին կից սահմանային հսկողության կայանում Ադրբեջանի սահմանապահները ձերբակալել են ռուս-ադրբեջանական սահմանն ապօրինի հատած անձի։

Ռուս-ադրբեջանական սահման

Ռուս-ադրբեջանական սահման

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ 1967-ին ծնված Ահմեդով Ռամիզ Թաիր օղլուն սահմանն անցել է այն ժամանակ, երբ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության և Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայության միջև կնքված համաձայնագրով՝ համատեղ միջոցառումներ էին իրականացվում ռուս-ադրբեջանական սահմանին։

Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայության աշխատակիցները փաստի առնչությամբ օպերատիվ-հետաքննական գործողություններ են իրականացնում։

Նշենք, որ ռուսական կողմից այս պահի դրությամբ արձագանքներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *