Ռուսական հրթիռային ռազմանավը փորձարկումներ կանցնի Կասպից ծովում

21631 նախագծի փոքր հրթիռային «Ուգլիչ» ռուսական արդիականացված ռազմանավը՝ «Բույան-Մ»-ը, ընթացիկ տարվա օգոստոսի վերջերին Կասպից ծովի նավատորմի շրջանակներում պետական փորձարկումներ կանցնի։

«Ուգլիչ» ռուսական արդիականացված ռազմանավ

«Ուգլիչ» ռուսական արդիականացված ռազմանավ

Սա 21631 նախագծի թվով երկրորդ նավն է։ Առաջինի՝ «Գրադ Սվիյաժսկ»-ի նախնական փորձարկումներն արդեն մեկնարկել են։ Նշված 2 ռազմանավերը կհամալրեն ՌԴ ռազմական նավատորմը 2013-ի վերջին։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ուգլիչ» ռուսական արդիականացված ռազմանավի անձնակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից։ Նավաստիներին արդեն ժամանել են Զելենոդոլնի շրջանի գործարան՝ տեղում նավին ծանոթանալու և այն ընդունելու նպատակով։ Գործարանի աշխատակիցներն ու մասնագետները պետք է նավաստիներին բացատրեն ռազմանավի սպառազինության կիրառման կարգն ու նրբությունները։

Հիշեցնենք, որ «Բույան» նախագծի ռազմանավերը, ի տարբերություն իրենց նախատիպերի, առավել մեծ ջրատարողությամբ են օժտված՝ 949 տոննա, զինված են «Կալիբր-ՆԿ» մեծ հեռահարության հրթիռային համակարգով, որը նախատեսված է ծովային ու առափնյա թիրախները խոցելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *