ԱՄՆ կարող է կրճատել ավիակիրների թիվը

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի քարտուղարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերում սպասվում է ավիակիրների թվի կրճատում։

Նա նշել է, որ ամերիկյան նավատորմի ներկայիս 11 ավիակիրների փոխարեն շարքում կմնան 8 կամ 9 ավիակիր։

Միևնույն ժամանակ սպասվում է նաև, որ ԱՄՆ ռազմածովային ուժերից շուրջ 10 հազար մարդ կկրճատվի։

«Հարի Թրութման» ավիակիր

«Հարի Թրութման» ավիակիր

Թեև այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն վերջին շրջանում բազմիցս նշվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ լուրջ կրճատումներ կատարելու մտադրության մասին։

Բացի ավիակիրների և ՌԾՈւ աշխատակիցների և զինծառայողների թվի կրճատումից, տեղեկություններ են շրջանառվում նաև 3-4 միավոր էսմինեցների և մի շարք այլ նավերի՝ շարքից դուրս բերելու մասին։

Սրան զուգահեռ կրճատումներ են սպասվում նաև երկրի ռազմաօդային ուժերում, մասնավորապես, նախատեսվում է գործածությունից հանել SH-60 ուղղաթիռներն և F/A-18 կործանիչները։

Defense News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում հնարավոր է ազատվեն «Ջորջ Վաշինգթոն», «Ջոն Ք. Սթենիս» և «Հարի Թրութման» ավիակիրներից, որոնք կառուցվել են 1990-ական թվականներին և «Նիմից» տիպի են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *