Իրաքում ահաբեկիչները գեներալի դեմ հարձակում են կազմակերպել

Օգոստոսի 3-ին Իրաքում ահաբեկչական խմբավորումները հարձակում են կազմակերպել գեներալ-լեյտենանտ Աբդուլամիր ալ-Զաիդիի վրա։
Ալ-Զաիդին AFP գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ հարձակումը եղել է «հանգամանորեն ծրագրավորված, ուղղված է եղել իրեն ոչնչացնելուն, սակայն ձախողվել է»։

գեներալ-լեյտենանտ Աբդուլամիր ալ-Զաիդի

գեներալ-լեյտենանտ Աբդուլամիր ալ-Զաիդի

Ըստ նույն աղբյուրի՝ ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի պատճառով սպանվել է գեներալին ուղեկցող զինծառայողներից 9 հոգի։

Հավելենք, որ միջադեպը գրանցվել է Բաղդադից հյուսիս ընկած Դիյալ շրջանում, որտեղ այդ պահին ռազմական գործողություններ են իրականացվում  «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին չեզոքացնելու ուղղությամբ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *