Չինացի զինծառայողները հնարավորություն ստացան սովորելու հայկական բուհերում

Հուլիսի 31-ին  Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:

1

Այս փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014 թվականների ուսումնական տարում կազմակերպել Չինաստանի զինծառայողների ուսուցումը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հուշագիրը ստորագրվել է ՊՆ ՊՔ վարչության պետ Լ. Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու. Ցզինցուի կողմից, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *