Պենտագոնը նախատեսում է գնել 71 միավոր F-35 կործանիչ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Lockheed Martin ընկերության հետ համաձայնագիր է կնքել F-35 կործանիչներ գնելու վերաբերյալ։ Նախատեսվում է գնել մոտ 71 կործանիչ, որը նախատեսված է ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի համար, փոխանցում է Defense News-ը։

F-35B

Կործանիչները կտրամադրվեն երկու փուլով: Փոքր թվով արտադրված 6-րդ խմբաքանակը ներառելու է 36 ռազմական ինքնաթիռ, իսկ 7-րդը՝ 35։ Կործանիչների մատակարարումը կիրագործվի 2014-2015 թվականների ընթացքում։
6-րդ խմբաքանակի ինքնաթիռների գինը չի նշվում, սակայն նախատեսվում է գնել 4 տոկոս ավելի էժան, քան 5-րդ խմբաքանակը։ Իսկ 7-րդ խմբաքանակը ԱՄՆ-ն ձեռք կբերի ևս 4 տոկոս էժան 6-րդից։

Նշենք, որ 5-րդ խմբաքանակը՝ 32 ինքնաթիռ, ԱՄՆ-ին արժեցել է 4 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն պլանավորել է 2.4 հազար կործանիչ ունենալ, իսկ գործարքի  ընդհանուր արժեքը գնահատվում է 380 մլրդ ԱՄՆ դոլար։ Իսկ արտասահմանյան գնորդների պատվերների հետ միասին նախատեսված է գնել 3.1 հազար կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *