Հյուսիսկորեական ռազմաշքերթին ամերիկյան ուղղաթիռներ են ներկայացվել

Հուլիսի 27-ին ԿԺԴՀ մայրաքաղաք Փհենյանում «Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի 60-ամյակի» կապակցությամբ առաջին անգամ ներկայացվել են ամերիկյան արտադրության Hughes 369E (MD 500E) թեթև ուղղաթիռները։

Hughes 369E ուղղաթիռ

Hughes 369E ուղղաթիռ

Նշենք, որ ԿԺԴՀ-ում նման ուղղաթիռների առկայության մասին վաղուց էր հայտնի, սակայն դրանք առաջին անգամ էին հրապարակավ ներկայացվում։

Ըստ ՌԴ «Մարտավարության և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոն»-ի տվյալների՝ ԿԺԴՀ-ն գաղտնի կերպով 1984-1986 թթ. ձեռք է բերել ամերիկյան Hughes Helicopters ընկերության արտադրության ընդհանուր առմամբ 87 միավոր ուղղաթիռ, որոնցից 1-ը Hughes 300C է, 20-ը՝ Hughes 369D, և 66-ը՝ Hughes 369E։

Գնումն իրականացվել է Արևմտյան Եվրոպային Hughes Helicopters-ի արտադրանք մատակարարող արևմտագերմանական Delta-Avia Fluggeräte GmbH ընկերության միջոցով։

Ուղղաթիռները 5-ական խմբաքանակով ծովով տեղափոխվել են Լոս Անջելեսից Անտրվերպեն, ապա դեպի Ռոտերդամ։ Գնման փաստաթղթերում որպես ուղղաթիռների վերջնական ֆիկտիվ ստացողներ՝ ստորագրել են Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիգերիայից ու Ճապոնիայից ոմն պատվիրատուներ։ Առաջին խմբաքանակը Հյուսիսային Կորեա է հասել 1984-ին, իսկ 1985-ին հետագա փոխադրումները կասեցվել են ԱՄՆ իշխանությունների կողմից։

Ըստ ռուսական աղբյուրների՝ ԿԺԴՀ-ի Hughes 369E ուղղաթիռների մեծ մասը զինված են խորհրդային «Մալյուտկա» հակատանկային կառավարվող հրթիռի 4 արձակման կայաններով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *