Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ոմն սերժանտ շրջում է պարտադիր զինծառայություն անցնող երիտասարդների տներով՝ հարազատներից ապօրինի կերպով գումար կորզելով։
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այնուհանդերձ գրում են, որ անհայտ անձն իրականում սերժանտ չէ, այլ որպես սերժանտ ներկայացող «խաբեբա, որը ճշտել է զորակոչիկների հասցեները, նրանց հարազատներից իբր «զինվորների գրպանային ծախսերի համար» 25-63 դոլար է վերցրել՝ ծախսելով սեփական կարիքների համար»։
Զորակոչիկների հարազատների մի մասը, տեղեկանալով, որ իրենց որդիներին չի հասել ուղարկած գումարը, դիմել է ոստիկանություն՝ վկայելով, որ կարող է դեմքով ճանաչել հանցագործին։
One response to “Սումգայիթում «խաբեբա սերժանտ» է հայտնվել”