Կամբոջան ստացավ Z-9 ուղղաթիռի առաջին օրինակները

Կամբոջան ստացել է Չինաստանին պատվիրած Harbon Z-9 («Հարբոն Z-9») բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների առաջին երկու միավորը։

Կամբոջան չինացիների հետ կնքել է 12 միավոր Z-9 ուղղաթիռի ձեռքբերման պայմանագիր։

Z-9

Z-9

Առաջին երկու ուղղաթիռները Կամբոջայի ռազմաօդային ուժերին են հանձնվել դեռ հուլիսի 19-ին։ «Ջեյնսի» տեղեկություններով՝ մնացած 10 միավոր ուղղաթիռը Կամբոջային կտարամադրվի մինչ օգոստոսի կեսերը։

Կամբոջային փոխանցվող  Z-9 ուղղաթիռները լինելու են տարբեր նշանակության։ Դրանցից 2-ը նախատեսված է բարձրաստիճան զինվորականների տեղափոխության, 6 միավոր Z-9B-ն նախատեսված է լինելու անձնակազմի և բեռների տեղափոխության համար, իսկ 4 միավոր Z-9W-ը լինելու է զինված տարբերակը։

Նշենք, որ Z-9-ը ստեղծվել է չինական Harbin ընկերության կողմից՝ Eurocopter AS365 Dauphin ուղղաթիռի արտոնագրի հիման վրա։ Ուղղաթիռների արտադրությունը սկսվել է 1981 թվականից։

Z-9B ուղղաթիռները կարող են տեղափոխել մինչև 9 մարդ կամ 2 տոննա բեռ։ Ուղղաթիռը ղեկավարվում է մեկ օդաչուի կողմից։ Առավելագույն արագությունը 305 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռչել շուրջ 1000 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *