Արաբական Միացյալ Էմիրությունները որոշել է Ֆրանսիայից գնել ռադիոտեղորոշիչ կայաններ՝ երկրի ՀՕՊ համակարգի համար։
ԱՄԷ-ն նախատեսում է գնել 17 միավոր Thales Ground Master 200 (GM200) ՌՏԿ, որի համար պատրաստ է ծախսել շուրջ 400 մլն ամերիկյան դոլար, տեղեկացնում է «Ջեյնսը»։
AFP-ի տվյալներով՝ ՌՏԿ-ների վաճառքի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրայանի՝ ԱՄԷ կատարած այցի ժամանակ։
Ավելի վաղ արաբական պետությունը կնքել էր Lockheed Martin AN/TPY-2 և Raytheon AN/MPQ-65 ՌՏԿ-ներ ձեռք բերելու պայմանագիր։
Նշենք, որ կարճ և միջին հեռավորության շարժական GM200 ռադիոտեղորոշման կայանը կարող է աշխատել մինչև 250 կմ-վրա և ունի 3D հնարավորություն։
GM200 ՌՏ կայաններն արտադրում է ֆրանսիական Thales ընկերությունը։ Այն ներկայացվել է 2010 թվականին։