Հուլիսի 30-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արման Հովսեփի Մուրադյանը՝ ծնված 1993 թվականին։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։