Բրազիլիան նոր հաուբիցներ է գնում ԱՄՆ-ից

Բրազիլիայի ցամաքային զորքերի հրամանատարությունը մտադիր է Պենտագոնի հետ պայմանագիր կնքել՝ 36 միավոր օգտագործված, 155 մմ տրամաչափի M109A5 հաուբիցների ձեռք բերելու վերաբերյալ։

M109A5 հաուբից

M109A5 հաուբից

Ընդ որում, համաձայնագիրը ծրագրում են կնքել մինչև ընթացիկ տարվա օգոստոսի վերջը։ ԱՄՆ-ն պետք է իր ունեցած հաուբիցներն արդիականացնի՝ դրանք հասցնելով M109A5+ չափանիշներին, ապա փոխանցի դրանք բրազիլական զորքերին։

Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի տվյալների՝ պայմանագրի կնքումից անմիջապես հետո ամերիկյան ԶՈւ-ն համաձայնագիր կկնքի BAE Systems Land & Armament ընկերության հետ, որին էլ հանձնարարվելու է հաուբիցների արդիականացումը։ Դրանք կստանան նոր շարժիչներ, նավիգացիոն համակարգ, հրամանատարի տեղեկությունների փոխանցման նոր համակարգ, կրակի կառավարման համակարգ, բալիստիկ կայան և այլն։

Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսին Բրազիլիայի բանակն ԱՄՆ-ից գնել էր կրկին 36 միավոր հաուբից, որոնք պետք է փոխարինեն հնացած 37 միավոր M109A3 հաուբիցներին։ Դրանք Բրազիլիան ձեռք էր բերել 1999-ին։ Պայմանագրի արժեքը չի հրապարակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *