Օգոստոսի 1-ին կգումարվի Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստը

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը օգոստոսի 1-ից 3-ը նիստ է գումարելու։ Նիստը կայանալու է մայրաքաղաք Անկարայում՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի շենքում։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ խորհրդի անդամ սպաները նախ այցելելու են Աթաթուրքի դամբարան, որից հետո էլ մասնակցելու են եռօրյա նիստին։

Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստերից մեկի ժամանակ

Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստերից մեկի ժամանակ

Նիստը վարելու է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի օրակարգում է ցամաքային,  ծովային, ռազմաօդային ուժերի և ժանդարմերիայի հրամանատարների փոփոխությունները, որոնք կրում են պլանային բնույթ և նախատեսված են թուրքական օրենքներով՝ կապված նրանց պաշտոնավարման ժամկետի լրանալու հետ։

Նշենք, որ Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի (YAŞ) կազմի մեջ են մտնում Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն, նրա տեղակալները, պաշտպանության նախարարը, ցամաքային, ռազմաօդային, ծովային ուժերի, ժանդարմերիայի հրամանատարները, ինչպես նաև բանակի գեներալի և ծովակալի զինվորական կոչում ունեցող զինծառայողները։  Խորհրդի նիստերը վարում է երկրի վարչապետը։

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը քննարկում է զինված ուժերի համար առավելագույն կարևորություն ունեցող հարցերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *