Բակո Սահակյանի հրամանագրով գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։
Գնդապետ Դանիելյանը կնքել է պայմանագիր 5 տարի ժամկետով:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Գնդապետ Դանիելյանը ծնվել է 1965 թվականին Բաքվում։ Ավարտել է Բաքվի բարձրագույն սպայական հրետանային ուսումնարանը (1986)։
Գնդապետի զինվորական կոչում է ստացել 2000 թվականին։
Մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք, Մեծշեն, Դամիրլու, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Կուսապատ, Սրխավենդ, Կիչան, Չլդրան ևն), Ասկերանի, Հադրութի (Դիզակ, Ցոր, Սուլեյմանլու, Էֆենդիլար, Առաքյուլ ևն), Ջաբրայիլի, Ֆիզուլիի (Հորադիզ) և այլ շրջանների, Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» և «Մարտական ծառայության համար» մեդալներով։