Մեքսիկայի Միչոաքան նահանգում սպանվել է երկրի ռազմածովային ուժերի փոխծովակալ Կարլոս Սալասարը։
Պուերտո Վալյարտում գտնվող ռազմաբազայի հրամանատարի ավտոշարասյան վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 28-ին, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Սալասարին տեղափոխող ավտոմեքենայի վրա կրակ է արձակվել խոշոր տրամաչափով զենքից, երբ այն փորձել է շրջադարձ կատարել։
Մեքենայում այդ պահին նաև այլ սպաներ են եղել, ովքեր նույնպես սպանվել են։
Ենթադրվում է, որ մահափորձն իրականացրել են շրջանում գործող հանցավոր խմբավորումները, որոնք զբաղվում են թմրանյութի վաճառքով։
Նշենք, որ Միչոաքան նահանգը համարվում է թմրաբիզնեսի կենտրոններից մեկը, որտեղ Մեքսիկայի կառավարությունը երջին օրերին զինծառայողների ներգրավմամբ լայնածավալ գործողություններ է իրականացնում։