Օհանյանն ընդունել է արտասահմանում ուսանած սպաներին

Ռուսաստանի ակադեմիաներում, ԱՄՆ-ի և Բալթյան քոլեջներում  ուսանած շրջանավարտներին ընդունեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուսման ավարտի կապակցությամբ իր և պաշտպանություն նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց` նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության և վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ-մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց և իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով,  որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը:

7bcjZyZ5FEeNY9qzMzCdkMq7mI

Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության  ընթացքում:
Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաև ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով` մեր ԶՈւ-ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով և եռանդով ամրապնդելու համար, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում և վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *