Հուլիսի 26-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ ՊՆ-ն և ԱԻՆ-ը համատեղ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացրել են «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն։
Ըստ ԱԻՆ մամուլի հաղորդագրության՝ ուսումնավարժանքների նպատակներն են կատարելագործել ռազմական ինստիտուտի կազմավորումների և արձագանքող ուժերի համագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել անձնակազմերի փրկարարական աշխատանքների գործնական հմտությունները:
Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ճանապարհային ոստիկանության 2 հաշվարկ և շտապօգնության ծառայության 1 բրիգադ:
Մտահղացման համաձայն` հրդեհ է բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, և այն տարածվել է շենքում, որտեղ մարդիկ են արգելափակվել: Հրդեհից և ծխից խուսափելով որոշ աշխատակիցներ բարձրացել են հարակից 6-հարկանի շենքի տանիք: Կան «տուժածներ»։