Մերձբալթյան երկրները չեն ողջունում միասնական բանակի գաղափարը

Հուլիսի 19-ին The Baltic News Service-ին տված հարցազրույցի ընթացքում Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը հայտարարել էր, որ Մերձբալթյան երկրները պետք է համախմբեն ուժերը և ստեղծեն միասնական բանակ։

Լատվիայի զինված ուժեր

Լատվիայի զինված ուժեր

Սակայն այս հայտարարությունը թերևս չի ողջունվում Մերձբալթյան երկրների կողմից։ Մասնավորապես, էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալը շեշտել է, որ միացյալ զինված ուժերի գաղափարն իրատեսական չէ, քանի որ ցանկացած պետություն ունի իր սեփական բանակը, և ինչ-որ կերպ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Նախարարը խորհուրդ է տվել Լատվիային ու Լիտվային պաշտպանական գերատեսչության համար ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի չափի, ինչպես Էստոնիայում է։

Այնուհանդերձ, իր հայտարարության մեջ Բերզինիշը մատնանշել էր, որ ամենամյա բյուջեից ՆԱՏՕ-ին հատկացվող 2%-ը ծանր է Լատվիայի համար, ինչը, ըստ Բերզինիշի, «կարող է վաղ թե ուշ հանգեցնել ճգնաժամի»։

Լատվիայի նախագահի հայտարարությանը սնահավատորեն է վերաբերել նաև պահուստային ուժերի փոխգնդապետ Լեո Կուննասը՝ ընդգծելով, որ Մերձբալթյան երկրների զինված ուժերը չափազանց տարբեր են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *